13.09.2016 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 99760.7 մլն դրամ, որոնք 2015թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճել են 12.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.5 տոկոսով: Վարկերի 1.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. սեպտեմբերի 1-ի համեմատ նվազել են 7.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 2.7 տոկոսով: Տարադրամով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 67.7 տոկոսը, որոնք 2015թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճել են 8.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 2.7 տոկոսով:
2016թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 66006.7 մլն դրամ, 2015թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճելով 5.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4.7 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 74.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.6 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: |