Արդյունաբերություն: 2016թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում, համադրելի գներով, թողարկվել է 34311,9 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2015թ. հունվար-օգոստոսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 101,0 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 26,0 տոկոս, մշակող արդյունաբերություն` 33,4 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 39,3 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1,3 տոկոս:
2016թ. հունվար-օգոստոսին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 34100,3 մլն դրամ կամ թողարկված արտադրանքի 100,1 տոկոսը: Գյուղատնտեսություն: 2016թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրացվել է 5763.6 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 37720.5 տոննա կաթ, 28983.8 հազ. հատ ձու:2015թ հունվար-օգոստոսի նկատմամբ մսի արտադրությունը աճել է 21,8 տոկոսով, իսկ կաթի և ձվի արտադրության ծավալները նվազել են համապատասխանաբար՝ 5,2 և 15,6 տոկոսով: Շինարարություն: 2016թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրականացվել է 22082.3 մլն. դրամի շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 7,1 տոկոսով:
|