ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ |
07.10.2016 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(%)
Սպառողական գներ: 2016 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 0.3 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0.8 տոկոսով իսկ ծառայությունների սակագները՝ 1.1 տոկոսով: Սպառողական գների հավելաճը 2006-2016թթ. սեպտեմբերին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) ![]()
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2016 թ. սեպտեմբերին 2015 թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 96.6 տոկոս, Ասկերանում՝ 96.2 տոկոս, Հադրութում և Բերձորում ՝ 96.5 տոկոս, Մարտակերտում՝ 97.7 տոկոս, Մարտունիում՝ 96.0 տոկոս, Շուշիում ` 97.1 տոկոս: 2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 97.6 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 96.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 97.5 տոկոս, ծառայությունների սակագներինը 99.1 տոկոս:
|