ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
26.10.2016

Արդյունաբերություն: 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, համադրելի գներով, թողարկվել է 39563,1 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2015թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 104,0 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 26,9 տոկոս, մշակող արդյունաբերություն` 34,5 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 37,3 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1,3 տոկոս:
2016թ. հունվար-սեպտեմբերին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 39388,5 մլն դրամ կամ թողարկված արտադրանքի  99,7 տոկոսը:
Գյուղատնտեսություն: 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրացվել է 6525.5 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 41111.5 տոննա կաթ, 32856.8 հազ. հատ ձու: 2015թ հունվար-սեպտեմբերի նկատմամբ մսի արտադրությունը աճել է 13,2 տոկոսով, իսկ կաթի և ձվի արտադրության ծավալները նվազել են համապատասխանաբար՝  5,2 և 9,2 տոկոսով:
Շինարարություն: 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 26379.9 մլն. դրամի շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4,2 տոկոսով: