09.12.2016 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 106996.7մլն դրամ, որոնք 2015թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 16.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 2.1 տոկոսով: Վարկերի 0.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. դեկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 3.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 7.6 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 70.3 տոկոսը, որոնք 2015թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 1.8 անգամ, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1.0 անգամ:
2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 78012.6 մլն դրամ, 2015թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճելով 30.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 1.0 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 71.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 21.3 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.9 տոկոսը` նպատակային ավանդները: |