ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2016թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2016թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
23.12.2016

2016թ. սեպտեմբերին ՏԱՑ-ը 2015թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 105.9 տոկոս, 2016թ. օգոստոսի համեմատ` 102.5 տոկոս, իսկ 2016թ. հունվար-սեպտեմբերին (աճողական) 2015թ. հունվար-սեպտեմբերի համեմատ` 106.3 տոկոս:
2016թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 146.0 մլրդ դրամ` 2015թ. հունվար-սեպտեմբերի 135.2մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 107.4 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս: 2016թ. հունվար-սեպտեմբերին  մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 981.3 հազ. դրամ, 2040.0 ԱՄՆ դոլար կամ 1827.9 Եվրո:
2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 39.5 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք,  իրացվել է 39.4 մլրդ դրամի պատրաստի արտադրանք:
2016թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 104.0 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ցուցանիշը կազմել է 122.4 տոկոս, մշակող արդյունաբերությունում՝ 90.0 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 105.9 տոկոս, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 119.3տոկոս:
ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. մշակող արդյունաբերության` 34.5%, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման` 26.9%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման` 37.3% և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 1.3%:
Գյուղատնտեսության  և ձկնորսության  համախառն արտադրանքը 2016թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 49.1 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 49.1 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.029մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2015թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ, համադրելի գներով, աճել  է 8.2 տոկոսով, հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով:
2016թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում  նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 9.5  տոկոսով, այդ թվում կովերինը` 11.3 տոկոսով և ՄԵԱ ` 13.4 տոկոսով: Խոզերի գլխաքանակը  նվազել է 1.1 տոկոսով, իսկ թռչունների գլխաքանակը աճել է  31.4տոկոսով: 2016թ. հունվար- սեպտեմբերին հանրապետությունում սպանդի համար իրացվել է 6.5 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ  աճելով 13.2 տոկոսով), արտադրվել է 41.1հազ.տոննա կաթ (նվազելով 5.2 տոկոսով), 32.9 մլն հատ ձու (նվազելով 9.2 տոկոսով) և  306.2 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ  աճելով 33.0 տոկոսով):
2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 26.4 մլրդ դրամի  շինարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 4.2 տոկոսով: Շինարարության 26.5-ական տոկոսը կատարվել է կազմակերպությունների և պետական բյուջեի, 16.9%-ը՝ մարդասիրական օգնության, 14.5%-ը՝ այլ միջոցների հաշվին:
2016թ. հունվար-սեպտեմբերին, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 534.9 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 9.7 տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2016թ.  հունվար-սեպտեմբերին  կազմել է 28.3 մլն տոննա-կմ, որը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1.5տոկոսով: 2016թ. հունվար- սեպտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 19.3մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.2 տոկոսով:Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը  2016թ. հունվար- սեպտեմբերին կազմել է 147.3 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 5.7 տոկոսով:
Հանրապետությունում 2016թ. հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 6.6 մլրդ. դրամ, որը 2015թ. հունվար- սեպտեմբերի  նկատմամբ, համադրելի գներով, աճել է 1.5  տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից աճի է արձանագրվել  հեռահաղորդակցության գծով ` 1.7 տոկոս:
2016թ. հունվար- սեպտեմբերին ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 108.1 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 63.5%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 36.5%-ը ծառայություններին:
Բնակչության դրամական եկամուտները 2016թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 116.7 մլրդ դրամ  և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 1.4 տոկոսով: Դրամական ծախսերը նույն ժամանակաշրջանում կազմել են 104.0 մլրդ դրամ  և նվազել են 2.5 տոկոսով: Բնակչության իրական տնօրինվող դրամական եկամուտները 2016թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 113.9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.3 տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 111.6 մլրդ դրամ կամ 232.7մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 27.0 մլրդ դրամ (56.4մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 84.6 մլրդ դրամ (176.3 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 57.5 մլրդ դրամով (119.9 մլն ԱՄՆ դոլարով): 2016թ. հունվար-սեպտեմբերին 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 2.5տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 19.5 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 8.0 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 16.9 տոկոսով:

 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)