ԼՂՀ ԱՎԾ կողմից ամփոփվել է 686 կազմակերպությունների 2015թ. ֆինանսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունները: Համաձայն տվյալների 686 կազմակերպություններից շահույթով աշխատել են 484-ը կամ կազմակերպությունների 70.5 տոկոսը: Վնասով աշխատողները կազմել են դիտարկվող կազմակերպությունների 23.4 տոկոսը: Շահույթով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշռի առավելագույն ցուցանիշը գրանցվել է շինարարության և ջրամատակարարման,կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ճյուղերում համապատասխանաբար` 89.9 և 88.9 տոկոս, վնասով աշխատողներինը` տեղեկատվություն և կապի, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղերում համապատասխանաբար` 55.6 և 54.5 տոկոս: Շահույթով, վնասով աշխատող կազմակերպությունների թիվն ըստ ՏԳՏԴ խմբ.2
| շահույթով աշխատող | վնասով աշխատող | Կազմակերպությունների թիվը, ընդամենը | 70.5 | 23.4 | որից` |
|
| Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում | 45.5 | 54.5 | Մշակող արդյունաբերություն | 56.5 | 38.3 | Էլեկտրականության,գազի,գոլորշու և լավորակ օդի մատակարարում | 81.8 | 18.2 | Ջրամատակարարում,կոյուղի,թափոնների կառավարում և վերամշակում | 88.9 | 11.1 | Շինարարություն | 89.9 | 10.1 | Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում | 85.6 | 12.6 | Փոխադրումներ և պահեստային տնտեսություն | 70.0 | 25.0 | Տեղեկատվություն և կապ | 44.4 | 55.6 |
Դիտարկվող կազմակերպությունների շահութաբերության ցուցանիշը, որը բնութագրում է կազմակերպության գործունեության արդյունավետությունը և հաշվարկվում է որպես արտադրանքի (ապրանքների, ծառայության) իրացումից ստացված շահույթի և իրացված արտադրանքի ինքնարժեքի հարաբերակցություն, կազմել է 17.1 տոկոս: 2015թ. շահութաբերության ամենաբարձր մակարդակը դիտարկվել է կրթություն ճյուղում` 60.6 տոկոս: Կազմակերպությունների շահութաբերության ցուցանիշները (%) 
Ակտիվների շահութաբերությունը, որը հաշվարկվում է որպես ֆինանսական արդյունքի (զուտ շահույթ (վնաս)) և ակտիվների միջին արժեքի հարաբերություն, կազմել 3.0 տոկոս:
Ընթացիկ իրացվելիության գործակիցը, որը բնութագրում է կազմակերպության վճարունակությունը և հաշվարկվում է որպես կազմակերպությունում առկա ընդամենը շրջանառու միջոցների փաստացի արժեքի և կարճաժամկետ պարտավորությունների հարաբերակցությունը, կազմել է 112.1 տոկոս:
Ինքնավարության գործակիցը, որը հաշվարկվում է որպես կազմակերպության սեփական միջոցների և միջոցների գոյացման աղբյուրների ընդամենը մեծության հարաբերակցություն և ցույց է տալիս, թե ակտիվների որ մասն է ֆինանսավորվում սեփական կապիտալի հաշվին, կազմել է 29.8 տոկոս:
Սեփական շրջանառու միջոցներով ապահովվածության գործակիցը հաշվարկվում է որպես սեփական ընթացիկ ակտիվների (պաշարներ, դրամական միջոցներ և դրանց համարժեքներ) և կազմակերպությունում առկա ընդամենը ընթացիկ ակտիվների փաստացի արժեքի հարաբերակցություն, կազմել է 30.2 տոկոս: Կազմակերպությունների արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից շահույթի (վնասի) կառուցվածքը ըստ շրջանների(%)

Կազմակերպությունների միջոցների գոյացման աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց 33.2 տոկոսը կամ 144.0 մլրդ դրամը կազմում է սեփական կապիտալը, որի էական մասն էլ կազմել է կանոնադրական կապիտալը:
Ըստ ներկայացված տվյալների 686 կազմակերպությունների կողմից հաշվարկվել է 18.1 մլրդ դրամի հարկեր, որը կազմել է զուտ հասույթի (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) 13.0 տոկոսը: Հաշվարկված հարկերի կառուցվածքում ԱԱՀ-ին բաժին է ընկել 36.3 տոկոսը : Հաշվարկված ԱԱՀ-ի հարաբերակցությունը զուտ հասույթի նկատմամբ կազմել է 4.7 տոկոս :
Ըստ հավաքագրված հաշվետվությունների տվյալների տնտեսությունում ձևավորված շահույթի գումարը կազմել է 12.1 մլրդ դրամ:Կազմակերպությունների միջոցների 43.5 տոկոսը կամ 189.0 մլրդ դրամը կազմում են պարտքերը բանկերին` վարկերի և փոխառությունների գծով: Կազմակերպությունների դեբիտորական պարտքերը հաշվետու ժամանակաշրջանի վերջին կազմել է 54.5 մլրդ դրամ, կրեդիտորական պարտքերը` 51.4 մլրդ դրամ, կրեդիտորական պարտքի գերազանցումը դեբիտորականին` -3.1 մլրդ դրամ:
Ըստ հավաքագրված հաշվետվությունների տվյալների արտադրանքի (ծառայության) իրացումից զուտ հասույթը կազմել է 138.7 մլրդ դրամ, իսկ արտադրանքի արտադրության և իրացման ինքնարժեքը` 120.4 մլրդ դրամ, հետևաբար արտադրանքի (ծառայության) իրացումից շահույթը կազմել է 18.3մլրդ դրամ:
|