12.01.2017 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. հունվարի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 118824.8 մլն դրամ, որոնք 2016թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 17.9 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 11.1 տոկոսով: Վարկերի 0.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. հունվարի 1-ի համեմատ նվազել են 29.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 31.5 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 64.7 տոկոսը, որոնք 2016թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 5.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 2.3 տոկոսով:
2017թ. հունվարի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 74534.3 մլն դրամ, 2016թ. հունվարի 1-ի համեմատ աճելով 21.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 4.5 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.9 տոկոսը` ցպահանջ ավանդներ.ը, 7.3 տոկոսը` նպատակային ավանդները:
|