07.02.2017 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 116112.4 մլն դրամ, որոնք 2016թ. փետրվարի 1-ի համեմատ աճել են 45.9 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.3 տոկոսով: Վարկերի 0.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. փետրվարի 1-ի համեմատ նվազել են 32.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 5.9 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 65.9 տոկոսը, որոնք 2016թ. փետրվարի 1-ի համեմատ աճել են 49.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.6 տոկոսով:
2017թ. փետրվարի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 75009.4 մլն դրամ, 2016թ. փետրվարի 1-ի համեմատ աճելով 11.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0.6 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 77.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 14.5 տոկոսը` ցպահանջ ավանդներ.ը, 7.9 տոկոսը` նպատակային ավանդները:
|