ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2017Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ |
07.02.2017 | ||||||||||||||||||||||||||
(%)
Սպառողական գներ: 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4.3 տոկոս գնաճով : Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 3.9 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 0.5 և 1.0 տոկոսով,:
Սպառողական գների հավելաճը 2007-2017թթ. հունվարին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում ՝ 101.8 տոկոս, Ասկերանում` 102.2 տոկոս, Հադրութում՝ 101.2 տոկոս, Մարտակերտում և Բերձորում՝ 101.0 տոկոս, Մարտունիում՝ 101.5 տոկոս, իսկ Շուշիում՝ 100.9 տոկոս: |