07.03.2017 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. մարտի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 117761.2 մլն դրամ, որոնք 2016թ. մարտի 1-ի համեմատ աճել են 18.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.4 տոկոսով: Վարկերի 0.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. մարտի 1-ի համեմատ նվազել են 5.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել են 25.6 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 66.0 տոկոսը, որոնք 2016թ. մարտի 1-ի համեմատ աճել են 9.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`1.6 տոկոսով:
2017թ. մարտի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 77073.5 մլն դրամ, 2016թ. մարտի 1-ի համեմատ աճելով 19.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 2.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.0 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.7 տոկոսը` նպատակային ավանդները:
|