ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
06.04.2017

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. ապրիլի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 119573.8 մլն դրամ, որոնք 2016թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 20.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.5 տոկոսով: Վարկերի 0.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. ապրիլի 1-ի համեմատ նվազել են 16.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`  12.5 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 67.0 տոկոսը, որոնք 2016թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 15.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`3.0 տոկոսով:
 2017թ. ապրիլի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 76582.4 մլն դրամ, 2016թ. ապրիլի 1-ի համեմատ աճելով 20.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 0.6  տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.9 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.7 տոկոսը` նպատակային ավանդները: