ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2016Թ.
ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2016Թ.
18.04.2017

2016թ. դեկտեմբերին ՏԱՑ-ը 2015թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 119.6 տոկոս, 2016թ. նոյեմբերի համեմատ` 123.2 տոկոս, իսկ 2016թ. հունվար-դեկտեմբերին (աճողական) 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` 107.2 տոկոս:
ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ կազմել է 229.7մլրդ դրամ: ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 109.2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս: 2016թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1577.3  հազ. դրամ, 3282.7 ԱՄՆ դոլար կամ 2965.7 Եվրո:
2016թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 59.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 58.6մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2015թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 109.7 տոկոս, որից` հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործումում` 139.2 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 91.5 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 110.8 տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 99.5 տոկոս: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 29.0%, մշակող արդյունաբերություն` 33.8%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 36.0%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.2%:  
Գյուղատնտեսության  և ձկնորսության  համախառն արտադրանքը 2016թ., փաստացի գներով, կազմել է 68.5 մլրդ դրամ, այդ թվում` գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 68.4 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.1 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2015թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել  է 7.4 տոկոսով, հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի 10.1 տոկոս աճով: 2016թ.  նախորդ տարվա համեմատ հանրապետությունում  նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 15.8 տոկոսով, այդ թվում կովերինը` 13.7 տոկոսով, խոզերինը`19.7 տոկոսով, ՄԵԱ` 16.6 տոկոսով և թռչուններինը` 8.3 տոկոսով: 2016թ. հանրապետությունում սպանդի համար իրացվել է 12.9 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն (նախորդ տարվա  համեմատ  աճելով 8.3 տոկոսով), արտադրվել է 49.0 հազ.տոննա կաթ (նվազելով 1.1 տոկոսով), 40.7մլն հատ ձու (նվազելով 0.1 տոկոսով) և  306.2 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ (նախորդ տարվա  համեմատ  աճել է 6.0 տոկոսով):
2016թ. հանրապետությունում իրականացվել է 45.7 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9.0 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88.1 տոկոսը: Շինարարության 30.4%-ը կատարվել է  պետական բյուջեի, 27.9%-ը՝ կազմակերպությունների, 17.6%-ը` այլ միջոցների, 11.4%-ը՝ մարդասիրական օգնության, 9.3%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին:
2016թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 963.5 հազ. տոննա, որը  2015թ. նկատմամբ  աճել  է 6.0 տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2016թ.  կազմել է 43.8մլն տոննա-կմ, որը նախորդ տարվա համեմատ աճել  է 2.2 տոկոսով: 2016թ. հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 26.8 մլն մարդ` նախորդ տարվա համեմատ աճել  է 8.5 տոկոսով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2016թ. կազմել է 197.9 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա  համեմատ աճել  է 11.0 տոկոսով: 2016թ. խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 32.7 հազ.տ`  մնալով նախորդ տարվա նույն մակարդակին:
Հանրապետությունում 2016թ. կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 8.7մլրդ. դրամ, որը 2015թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 1.0%-ով: Նախորդ տարվա համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից  աճ  արձանագրվել է հեռահաղորդակցության գծով` կազմելով 101.2 տոկոս:
2016թ. ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 153.5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 64.9%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 35.1%-ը ծառայություններին:
2016թ.  տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 152.7 հազ. դրամ և նախորդ տարվա  համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016թ. փաստացի գներով, կազմել է 162.0 մլրդ դրամ կամ 338.0մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 38.9 մլրդ դրամ (81.1 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 123.2 մլրդ դրամ (256.9 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 84.3 մլրդ դրամով (175.8 մլն ԱՄՆ դոլարով): 2016թ. համեմատությամբ 2015թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 7.4 տոկոսով, ընդ որում, արտահանումը` 30.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.7 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 7.7 տոկոսով:

 

 


  • 2023 (13)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)