ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
06.05.2017

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. մայիսի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 120285.0 մլն դրամ, որոնք 2016թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 21.9 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 0.6 տոկոսով: Վարկերի 0.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. մայիսի 1-ի համեմատ նվազել են 23.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել են 6.9 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.0 տոկոսը, որոնք 2016թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 17.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`2.2 տոկոսով:
 2017թ. մայիսի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 78204.2 մլն դրամ, 2016թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 19.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`2.1 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 75.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.9 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.6 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)