Հանրապետությունում 2017թ. մայիսի 15-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 12873,0 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 5454,1 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 4214,4 հա, Հադրութի շրջանում` 1103,1 հա, Մարտակերտի շրջանում` 2003,9 հա, Մարտունու շրջանում` 2004,7 հա ,Շահումյանի շրջանում` 51,1 հա, Շուշիի շրջանում` 163,2 հա և Քաշաթաղի շրջանում` 3332,6 հա:
Կատարված գարնանացանի 6040,4 հա-ը կազմել են հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 2037,6 հա` հնդկացորենի, 2736,7 հա` տեխնիկական մշակաբույսերի, 222,0 հա՝ հատիկաընդեղենայինի, 569,9 հա` կարտոֆիլի, 125,1 հա` բոստան-պարենային, 455,1 հա` բանջարեղենի և 686,2 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|