25.05.2017 |
Արդյունաբերություն: 2017թ. հունվար-մարտին հանրապետությունում թողարկվել է 15044.3 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2016թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 115.6 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 31.3 տոկոս, մշակող արդյունաբերություն` 24.6 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 42.8 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1.3 տոկոս:
2017թ. հունվար-մարտին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 14784.3 մլն դրամ կամ թողարկված արտադրանքի 98.3 տոկոսը: Գյուղատնտեսություն: 2017թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 1576.1 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 10570.0 տոննա կաթ, 7615.2 հազ. հատ ձու: 2016թ հունվար-մարտի նկատմամբ մսի, կաթի և ձվի արտադրությունը նվազել է համապատասխանաբար` 16.3, 15.6 և 11.9 տոկոսով: Շինարարություն: 2017թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 8404.3 մլն. դրամի շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 51.3 տոկոսով:
|