ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ
25.05.2017

Արդյունաբերություն:  2017թ. հունվար-ապրիլին հանրապետությունում թողարկվել է 21375.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2016թ. հունվար-ապրիլի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 128.9 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 36.7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 23.7 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 38.4 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1.2 տոկոս:
2017թ. հունվար-ապրիլին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 21030.7 մլն դրամ կամ թողարկված արտադրանքի  98.4 տոկոսը:
Գյուղատնտեսություն: 2017թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրացվել է 2298.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 15929.4 տոննա կաթ, 12063.5 հազ. հատ ձու: 2016թ հունվար-ապրիլի նկատմամբ մսի, կաթի և ձվի արտադրությունը նվազել է համապատասխանաբար` 16.3, 14.8 և 6.9 տոկոսով:
Շինարարություն: 2017թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրականացվել է 10858.6 մլն. դրամի շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 54.9 տոկոսով:

 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)