07.06.2017 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. հունիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 122992.6 մլն դրամ, որոնք 2016թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 24.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 2.3 տոկոսով: Վարկերի 0.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. հունիսի 1-ի համեմատ նվազել են 27.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 3.6 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 64.5 տոկոսը, որոնք 2016թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 16.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 3.0 տոկոսով:
2017թ. հունիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 80480.6 մլն դրամ, 2016թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 26.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`2.9 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.3 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.3 տոկոսը` նպատակային ավանդները: |