07.07.2017 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 128051.9 մլն դրամ, որոնք 2016թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 30.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 4.1 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. հուլիսի 1-ի համեմատ նվազել են 21.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 6.4 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 62.7 տոկոսը, որոնք 2016թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 17.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1.2 տոկոսով:
2017թ. հուլիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 83206.2 մլն դրամ, 2016թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 31.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`3.4 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 74.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 18.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.1 տոկոսը` նպատակային ավանդները:
|