10.07.2017 |
Հանրապետությունում 2017թ. հունիսի 10-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 41915.2 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1068186.9 ց, միջին բերքատվությունը` 25.5 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 5676.1, կալսվել` 156010.0, միջին բերքատվությունը 27.5 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 8690.0, կալսվել` 212365.0, միջին բերքատվությունը` 24.4 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 2907.4, կալսվել` 69363.0, միջին բերքատվությունը 23.9 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 9087.7, կալսվել` 204148.9, միջին բերքատվությունը 22.5 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 15554.0, կալսվել` 426300.0, միջին բերքատվությունը 27.1 ց/հա:
Շուշիի և Շահումյանի շրջաններում բերքահավաքի աշխատանքները դեռ չեն սկսվել:
|