Հանրապետությունում 2017թ. հուլիսի 17-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 49766.7 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1261344.4 ց, միջին բերքատվությունը` 25.3 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 7407.9 հա, կալսվել` 197417.0 ց, միջին բերքատվությունը 26.6 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 9350.0 հա, կալսվել` 228150.0ց, միջին բերքատվությունը` 24.4 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 3742.3 հա, կալսվել` 94044.0 ց, միջին բերքատվությունը 25.1 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 10820.0 հա, կալսվել` 243809.4 ց, միջին բերքատվությունը 22.5 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 10.5 հա, կալսվել` 224.0 ց, միջին բերքատվությունը 21.3 ց/հա , Քաշաթաղի շրջանում հնձվել է 18436.0 հա, կալսվել` 497700.0 ց, միջին բերքատվությունը 27.0 ց/հա:
Շուշիի շրջանում բերքահավաքի աշխատանքները դեռ չեն սկսվել: |