Հանրապետությունում 2017թ. օգոստոսի 7-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 56446.9 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1437549.0 ց, միջին բերքատվությունը` 25.5ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 10581.3 հա, կալսվել` 273695.0 ց, միջին բերքատվությունը 25.9 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 9622.1 հա, կալսվել` 234345.0, միջին բերքատվությունը` 24.4 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 4403.4 հա, կալսվել` 109499.0 ց, միջին բերքատվությունը 24.9 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 11846.1 հա, կալսվել` 283111.0 ց, միջին բերքատվությունը 23.9 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 113.0 հա, կալսվել` 2116.0 ց, միջին բերքատվությունը 18.7 ց/հա, Շուշիի շրջանում հնձվել է 101.0 հա, կալսվել` 2068.0 ց, միջին բերքատվությունը 20.5 ց/հա ,Քաշաթաղի շրջանում հնձվել է 19780.0 հա, կալսվել` 532715.0 ց, միջին բերքատվությունը 26.9 ց/հա:
|