2017թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս:
2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4տոկոս: 2017թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2ԱՄՆ դոլար կամ 1333.3 Եվրո:
2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 38.1 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 38.0 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2017թ. հունվար-հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 150.1 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման բաժնում 2016թ. հունվար-հունիսի նկատմամբ արտադրանքի ծավալը ավելացել է 2.8անգամ, 5.7տոկոս՝ մշակող արդյունաբերության, 19.1 տոկոս՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 23.1 ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 43.9%, մշակող արդյունաբերություն` 22.5%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 32.5% և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.1%:
Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2017թ. հունվար-հունիսին, փաստացի գներով կազմել է 29.4 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2016թ. հունվար-հունիսի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 0.5 տոկոսով: 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 10.3 տոկոսով, այդ թվում կովերինը` 9.9 տոկոսով: ՄԵԱ գլխաքանակը նվազել է 21.4 տոկոսով և խոզերի գլխաքանակը ՝ 20.8 տոկոսով: Թռչունների գլխաքանակը աճել է 9.2 տոկոսով:
2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում իրականացվել է 20.2մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 38.3 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 16.1մլրդ. դրամ կամ ընդհանուր շինարարության 79.5 տոկոսը:
2017թ. հունվար-հունիսին, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 395.2 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 52.6 տոկոսով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2017թ. հունվար-հունիսին կազմել է 14.3 մլն տոննա-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.6 տոկոսով: 2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 13.8մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 3.4 տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2017թ. հունվար-հունիսին կազմել է 121.5 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 5.0 տոկոսով: Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով 2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 15.9 հազ. տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.2 տոկոսով:
Հանրապետությունում 2017թ. հունվար-hունիսին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 3.9մլրդ. դրամ, որը 2016թ. հունվար-hունիսի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 5.6 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայությունների 5.6 տոկոսով ծավալի աճ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման խմբում:
2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 76.9 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 64.9%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 35.1%-ը ծառայություններին:
2017թ. հունվար-հունիսին, համաձայն վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից ստացված տվյալների, տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 151.5 հազ.դրամ և նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատությամբ աճել է 1.2%-ով:
ԼՂՀ սպառողական շուկայում 2017թ. հունիսին 2016թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնանկում: Սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է պարենային ապրանքների գների փոփոխությամբ՝ կապված պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխության հետ:ԼՂՀ-ում 2017թ. հունիսին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.9 տոկոս: 2017թ. հունվար-հունիսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.9 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 100.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 96.9 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 97.5 տոկոս, իսկ նախորդ տարվա հունվար-հունիսին 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ համապատասխանաբար 97.5 տոկոս, 99.9, 100.5 տոկոս:
2017թ. հունիսին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 0.1 տոկոս գնանկման պայմաններում գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3 տոկոս գնանկում:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017թ. հունվար-հունիսին, փաստացի գներով, կազմել է 95.1մլրդ դրամ կամ 196.3 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 27.4մլրդ դրամ (56.5մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 67.7մլրդ դրամ (139.8մլն ԱՄՆդոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 40.4 մլրդ դրամով (83.3մլնԱՄՆ դոլարով):2017թ. հունվար-հունիսին 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 46.6 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 84.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 35.4տոկոսով:
|