27.11.2017 |
Հանրապետությունում, 2017թ. նոյեմբերի 20-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 60908.4 հա հերկ, որից ցանվել է հացահատիկ` 52320.5 հա(85.9 տոկոսը), որոնք նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել են համապատասխանաբար`46.3 և 77.8 տոկոսներով:
Ըստ շրջանների աշնանացանի տվյալները հետևյալն են`
Ասկերանի շրջանում կատարվել է 11599.0 հա հերկ և 9674.0 հա ցանք, Հադրութի շրջանում`9840.0 հա հերկ և 8893.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 5780.0 հա հերկ և 4733.5 հա ցանք, Մարտունու շրջանում`14220.4 հա հերկ և 11061.0 հա ցանք, Շահումյանի շրջանում`126.0 հա հերկ և 126.0 հա ցանք, Շուշիի շրջանում`143.0 հա հերկ և 133.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում`19200.0 հա հերկ և 17700.0 հա ցանք:
|