28.11.2017 |
Հանրապետությունում, 2017թ. նոյեմբերի 27-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 64236.8 հա հերկ, որից ցանվել է հացահատիկ` 58966.0 հա(91.8 տոկոսը), որոնք նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել են համապատասխանաբար`45.8 և 67.6 տոկոսներով:
Ըստ շրջանների աշնանացանի տվյալները հետևյալն են`
Ասկերանի շրջանում կատարվել է 12353.0 հա հերկ և 10797.0 հա ցանք, Հադրութի շրջանում`10588.5 հա հերկ և 10268.5 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 5811.8 հա հերկ և 5419.5 հա ցանք, Մարտունու շրջանում`15214.5 հա հերկ և 12722.0 հա ցանք, Շահումյանի շրջանում`126.0 հա հերկ և 126.0 հա ցանք, Շուշիի շրջանում`143.0 հա հերկ և 133.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում`20000.0 հա հերկ և 19500.0 հա ցանք:
|