04.12.2017 |
Հանրապետությունում, 2017թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 66369.3 հա հերկ, որից ցանվել է հացահատիկ` 61254.9 հա(92.3 տոկոսը), որոնք նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել են համապատասխանաբար`33.0 և 40.5 տոկոսներով:
Ըստ շրջանների աշնանացանի տվյալները հետևյալն են`
Ասկերանի շրջանում կատարվել է 12651.3 հա հերկ և 11054.1 հա ցանք, Հադրութի շրջանում`11216.0 հա հերկ և 10900.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 6413.4 հա հերկ և 6117.9 հա ցանք, Մարտունու շրջանում`15814.6 հա հերկ և 13423.9 հա ցանք, Շահումյանի շրջանում`131.0 հա հերկ և 126.0 հա ցանք, Շուշիի շրջանում`143.0 հա հերկ և 133.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում`20000.0 հա հերկ և 19500.0 հա ցանք:
|