25.12.2017 |
Հանրապետությունում, 2017թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 76837.8 հա հերկ, որից ցանվել է հացահատիկ` 70260.7 հա(91.4տոկոսը), որոնք նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել են համապատասխանաբար`35.8 և 34.2 տոկոսներով:
Ըստ շրջանների աշնանացանի տվյալները հետևյալն են`
Ասկերանի շրջանում կատարվել է 13272.0 հա հերկ և 11592.1 հա ցանք, Հադրութի շրջանում`17500.0 հա հերկ և 15175.5 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 6988.5 հա հերկ և 6667.0 հա ցանք, Մարտունու շրջանում`16744.3 հա հերկ և 14518.1 հա ցանք, Շահումյանի շրջանում`146.0 հա հերկ և 145.0 հա ցանք, Շուշիի շրջանում`158.0 հա հերկ և 133.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում`22030.0 հա հերկ և 22030.0 հա ցանք: |