11.01.2018 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. հունվարի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 150025.7 մլն դրամ, որոնք 2017թ. հունվարի 1-ի նկատմամբ աճել են 26.3 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 9.1 տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2017թ. հունվարի 1-ի նկատմամբ նվազել են 32.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 16.7 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 58.4 տոկոսը, որոնք 2017թ. հունվարի 1-ի նկատմամբ աճել են 13.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`7.3 տոկոսով:
2018թ. հունվարի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 100196.7մլն դրամ և 2017թ. հունվարի 1-ի նկատմամբ աճել են 34.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`2.7 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.8 տոկոսը` նպատակային ավանդները:
|