ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
07.02.2018 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. փետրվարի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 149368.8 մլն դրամ, որոնք 2017թ փետրվարի 1-ի համեմատությամբ աճել են 28.6 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 0.4 տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2017թ. փետրվարի 1-ի համեմատությամբ նվազել են 22.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել են 8.8 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 57.3 տոկոսը, որոնք 2017թ. փետրվարի 1-ի համեմատությամբ աճել են 11.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 2.3 տոկոսով: 2018թ. փետրվարի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 100397.2մլն դրամ և 2017թ. փետրվարի 1-ի համեմատությամբ աճել են 33.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.2 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 77.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.3 տոկոսը` նպատակային ավանդները: |