ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ |
06.03.2018 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սպառողական գներ: 2018թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 0.1 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները աճել են համապատասխանաբար 0.2 և 0.1 տոկոսով,:
Սպառողական գների հավելաճը 2008-2018թթ. փետրվարին
(նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2018թ. փետրվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում ՝ 102.7 տոկոս, Ասկերանում` 102.9 տոկոս, Հադրութում և Շուշիում՝ 102.0 տոկոս, Մարտակերտում՝ 101.9 տոկոս, Մարտունիում՝ 101.8 տոկոս, իսկ Բերձորում՝ 101.7 տոկոս: |