ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2017թ.
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2017թ.
13.03.2018
2017թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 112.5 տոկոս, 2017թ. նոյեմբերի համեմատ` 129.7 տոկոս, իսկ 2017թ. հունվար-դեկտեմբերին (աճողական) 2016թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` 115.4 տոկոս:
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2017թ կազմել է 272.1 մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 115.6 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 102.5 տոկոս: 2017թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1855.9  հազ. դրամ, 3844.7 ԱՄՆ դոլար կամ 3403.8 Եվրո:
2017թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 97.5 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 96.2 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2016թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 154.8 տոկոս, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործումում` 263.4 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 103.2 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 116.2 տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 136.2 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 53.4%, մշակող արդյունաբերություն` 21.3%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 24.3% և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.0%:  
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2017թ. փաստացի գներով կազմել է 76.2 մլրդ դրամ, 2016թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել  է 7.8 տոկոսով, հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով: 2017թ.  նախորդ տարվա համեմատ հանրապետությունում  նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 4.8 տոկոսով, այդ թվում կովերինը` 2.5 տոկոսով, ՄԵԱ` 33.2 տոկոսով, խոզերի գլխաքանակը աճել են 4.7 տոկոսով, թռչուններինը` 7.1 տոկոսով: 2017թ. հանրապետությունում սպանդի համար իրացվել է 154.3 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ  աճելով 19.3 տոկոսով), արտադրվել է 434.6 հազ.տոննա կաթ (նվազելով 11.2 տոկոսով), 40.0 մլն հատ ձու (նվազելով 1.5 տոկոսով) և  262.9 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ  նվազելով 14.1 տոկոս):
2017թ. հանրապետությունում իրականացվել է 47.1 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 3.2 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88.7 տոկոսը: 
Շինարարության 43.0%-ը կատարվել է կազմակերպությունների, 35.1%-ը` պետական բյուջեի, 9.4%-ը` այլ միջոցների, 5.1%-ը՝ մարդասիրական օգնության, 3.3%-ը` բնակչության միջոցների հաշվին: 
2017թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 622.1 հազ. տոննա, որը  2016թ. նկատմամբ  նվազել  է 35.4 տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2017թ.  կազմել է 8.2մլն տոննա-կմ, որը նախորդ տարվա համեմատ նվազել  է 48.0 տոկոսով: 2017թ. հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 20.2 մլն մարդ` նախորդ տարվա համեմատ նվազել  է 24.4 տոկոսով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2017թ. կազմել է 191.8 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել  է 3.1 տոկոսով: 2017թ. խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 33.1 հազ.տ` նախորդ տարվա համեմատ աճել է 1.1 տոկոսով: 
Հանրապետությունում 2017թ. կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալն, փաստացի գներով, կազմել է 8.2 մլրդ. դրամ, որը 2016թ. նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 1.9%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գծով` 3.8 տոկոս: 
2017թ. սպառողական շուկան կազմել է 173.5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 65.8%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 34.2%-ը՝ ծառայություններին: 
2017թ.  տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 155.4 հազ. դրամ և նախորդ տարվա  համեմատությամբ աճել է 1.8 տոկոսով: 
Հանրապետությունում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017թ. փաստացի գներով, կազմել է 214.4 մլրդ դրամ կամ 444.5 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 75.5 մլրդ դրամ (156.6 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 138.9 մլրդ դրամ (287.9 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 63.4 մլրդ դրամով (131.3 մլն ԱՄՆ դոլարով): 2016թ. համեմատությամբ 2017թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 31.5 տոկոսով, ընդ որում, արտահանումը` 93.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.1 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 25.3 տոկոսով:
 
 


  • 2018 (21)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)