ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
06.04.2018 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 150873.5 մլն դրամ, որոնք 2017թ ապրիլի 1-ի համեմատությամբ աճել են 26.2 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 2.0 տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2017թ. ապրիլի 1-ի համեմատությամբ նվազել են 43.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`25.7 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 56.0 տոկոսը, որոնք 2017թ. ապրիլի 1-ի համեմատությամբ աճել են 5.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1 տոկոսով: 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 102519.4 մլն դրամ և 2017թ. ապրիլի 1-ի համեմատությամբ աճել են 33.9 տոկոսով, իսկ նախ0 որդ ամսվա նկատմամբ`1.1 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 78.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.9 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.1 տոկոսը` նպատակային ավանդները: |