ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ |
17.04.2018 |
Հանրապետությունում 2018թ. ապրիլի 16-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 6268.6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8395.7 հա-ի փոխարեն: Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 2104.7 հա, Հադրութի շրջանում` 641.0 հա, Մարտակերտի շրջանում` 928.5 հա, Մարտունու շրջանում` 1293.1 հա ,Շահումյանի շրջանում` 3.0 հա, Շուշիի շրջանում` 128.5 հա և Քաշաթաղի շրջանում` 1169.8 հա: Կատարված գարնանացանի 2620.0 հա-ը կազմել են հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 265.0 հա` հնդկացորենի, 2335.3 հա` տեխնիկական մշակաբույսերի, 92.0 հա՝ հատիկաընդեղենայինի, 337.3 հա` կարտոֆիլի, 23.8 հա` բոստան-պարենային, 288.2 հա` բանջարեղենի և 307.0 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: |