ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ |
11.05.2018 |
Հանրապետությունում 2018թ. մայիսի 7-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 10814.5 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 12531.3 հա-ի փոխարեն: Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 3583.6 հա, Հադրութի շրջանում` 1352.0 հա, Մարտակերտի շրջանում` 1913.8 հա, Մարտունու շրջանում` 2024.5 հա ,Շահումյանի շրջանում` 36.0 հա, Շուշիի շրջանում` 150.3 հա և Քաշաթաղի շրջանում` 1754.3 հա: Կատարված գարնանացանի 3936.3 հա-ը կազմել են հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 563.5 հա` հնդկացորենի, 4161.4 հա` տեխնիկական մշակաբույսերի, 277.1 հա՝ հատիկաընդեղենայինի, 542.7 հա` կարտոֆիլի, 129.8 հա` բոստան-պարենային, 443.4 հա` բանջարեղենի և 760.4 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: |