ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ |
07.06.2018 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սպառողական գներ: 2018թ. մայիսին նախորդ ամսվա համեմատ ԱՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 2.4 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0.5 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ:
Սպառողական գների հավելաճը 2008-2018թթ. մայիսին
(նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2018թ. մայիսին 2017թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում ՝ 101.2 տոկոս, Ասկերանում`101.0 տոկոս, Հադրութում ` 101.4 տոկոս, Մարտակերտում՝ 100.9 տոկոս, Մարտունիում՝ 99.9 տոկոս, Շուշիում՝ 100.3 տոկոս, իսկ Բերձորում՝ 100.0 տոկոս: 2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.8 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 102.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.9 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.5 տոկոս: |