ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
21.06.2018 |
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. հունիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 154833.1 մլն դրամ, որոնք 2017թ հունիսի 1-ի համեմատությամբ աճել են 25.9 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 1.1 տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2017թ. հունիսի 1-ի համեմատությամբ նվազել են 45.3 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 15.2 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 53.2 տոկոսը, որոնք 2017թ. հունիսի 1-ի համեմատությամբ աճել են 3.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 2.4 տոկոսով: 2018թ. հունիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 105587.6 մլն դրամ և 2017թ. հունիսի 1-ի համեմատությամբ աճել են 31.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.2 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 76.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.0 տոկոսը` նպատակային ավանդները: |