ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՒ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻ |
06.07.2018 |
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 154298.7 մլն դրամ, որոնք 2017թ հուլիսի 1-ի համեմատությամբ աճել են 20.5 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 0.3 տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2017թ. հուլիսի 1-ի համեմատությամբ նվազել են 27.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել են 23.4 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 52.4 տոկոսը, որոնք 2017թ. հուլիսի 1-ի համեմատությամբ աճել են 0.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 1.8 տոկոսով: 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 105720.2 մլն դրամ և 2017թ. հուլիսի 1-ի համեմատությամբ աճել են 27.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.1 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 76.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 18.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.9 տոկոսը` նպատակային ավանդները: |