ԱՀ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ (ԱՌԱՆՑ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ) ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԸ 2018Թ. |
16.07.2018 |
Հանրապետությունում 2018թ. հուլիսի 16-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 63318.8 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1271135.5 ց, միջին բերքատվությունը`20.1 ց/հա: Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 9395.5 հա, կալսվել` 191980.0 ց, միջին բերքատվությունը 20.4 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 15784.0 հա, կալսվել` 319651.0 ց, միջին բերքատվությունը` 20.3 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 6634.6 հա, կալսվել` 97385.7 ց, միջին բերքատվությունը 14.7 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 14730.7 հա, կալսվել` 321593.2 ց, միջին բերքատվությունը 21.8 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 145.0 հա, կալսվել` 3105.6 ց, միջին բերքատվությունը 21.4 ց/հա, Շուշիի շրջանում հնձվել է 60.0 հա, կալսվել` 1360.0 ց, միջին բերքատվությունը 22.7 ց/հա,Քաշաթաղի շրջանում հնձվել է 16569.0 հա, կալսվել` 336060.0 ց, միջին բերքատվությունը 20.3 ց/հա: |