ԱՀ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ (ԱՌԱՆՑ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ) ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԸ 2018Թ. |
23.07.2018 |
Հանրապետությունում 2018թ. հուլիսի 23-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 64877.8 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1303261.7 ց, միջին բերքատվությունը`20.1 ց/հա: Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 10070.4 հա, կալսվել` 204620.0 ց, միջին բերքատվությունը 20.3 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 15811.0 հա, կալսվել` 322139.0 ց, միջին բերքատվությունը` 20.4 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 6744.6 հա, կալսվել` 99301.2 ց, միջին բերքատվությունը 14.7 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 14948.8 հա, կալսվել` 328666.9 ց, միջին բերքատվությունը 22.0 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 145.0 հա, կալսվել` 3105.6 ց, միջին բերքատվությունը 21.4 ց/հա, Շուշիի շրջանում հնձվել է 109.0 հա, կալսվել` 2329.0 ց, միջին բերքատվությունը 21.4 ց/հա,Քաշաթաղի շրջանում հնձվել է 17049.0 հա, կալսվել` 343100.0 ց, միջին բերքատվությունը 20.1ց/հա: |