ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՒ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻ |
08.08.2018 |
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. օգոստոսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 156264.1 մլն դրամ, որոնք 2017թ օգոստոսի 1-ի համեմատությամբ աճել են 18.4 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ`1.3 տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2017թ. օգոստոսի 1-ի համեմատությամբ նվազել են 33.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`13.0 տոկոսով:Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 51.8 տոկոսը, որոնք 2017թ. օգոստոսի 1-ի համեմատությամբ աճել են 4.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.2 տոկոսով:
2018թ. օգոստոսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 105031.4 մլն դրամ և 2017թ. օգոստոսի 1-ի համեմատությամբ աճել են 9.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.7 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.4 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.9 տոկոսը` նպատակային ավանդները: |