ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
06.09.2018 |
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 157756.4 մլն դրամ, որոնք 2017թ սեպտեմբերի 1-ի համեմատությամբ աճել են 17.8 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ`1.0 տոկոսով:
Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2017թ. սեպտեմբերի 1-ի համեմատությամբ նվազել են 18.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել են 22.9 տոկոսով:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 50.8 տոկոսը, որոնք 2017թ. սեպտեմբերի 1-ի համեմատությամբ աճել են 1.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 1.2 տոկոսով:
2018թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 105180.8 մլն դրամ և 2017թ. սեպտեմբերի 1-ի համեմատությամբ աճել են 8.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.1 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 78.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.9 տոկոսը` նպատակային ավանդները: |