ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՒ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՒ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻ
05.10.2018

Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 152189.4 մլն դրամ, որոնք 2017թ. հոկտեմբերի 1-ի համեմատությամբ աճել են 12.0 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ նվազել  3.5 տոկոսով:
Վարկերի 0.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2017թ.  հոկտեմբերի 1-ի համեմատությամբ նվազել են 13.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել են 2.0 տոկոսով:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 47.9 տոկոսը, որոնք 2017թ. հոկտեմբերի 1-ի համեմատությամբ նվազել են 10.3 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 9.0 տոկոսով:
2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 106775.8 մլն դրամ, որոնք 2017թ. հոկտեմբերի 1-ի համեմատությամբ աճել են 8.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.5 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 78.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.8 տոկոսը` նպատակային ավանդները:

 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)