ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵՐԿԻ ԵՎ ՑԱՆՔՍԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ |
15.10.2018 |
Հանրապետությունում, 2018թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 28740.6 հա հերկ, որից ցանվել է հացահատիկ` 1898.0 հա (6.6 տոկոսը): Ըստ շրջանների աշնանացանի տվյալները հետևյալն են. Ասկերանի շրջանում ՝6008.2 հա հերկ և 264.0 հա ցանք, Հադրութի շրջանում`8300.0 հա հերկ և 75.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 3918.0 հա հերկ և 148.0 հա ցանք, Մարտունու շրջանում`5725.7 հա հերկ և 293.0 հա ցանք, Շահումյանի շրջանում`112.7 հա հերկ, Շուշիի շրջանում`128.0 հա հերկ և 58.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում`4548.0 հա հերկ և 1060.0 հա ցանք |