ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՒ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՒ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻ
06.11.2018
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 157833.6 մլն դրամ, 2017թ. նոյեմբերի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 15.0 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ`  3.7 տոկոսով: 
Վարկերի 0.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, 2017թ.  նոյեմբերի 1-ի համեմատությամբ  ցուցանիշը նվազել է 4.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել`9.1 տոկոսով:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 48.7 տոկոսը,2017թ. նոյեմբերի 1-ի համեմատությամբ նվազել է 6.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել` 5.6 տոկոսով: 
2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 107906.0 մլն դրամ, 2017թ. նոյեմբերի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 9.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.1 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 78.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.7 տոկոսը` նպատակային ավանդները:
 
 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)