ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵՐԿԻ ԵՎ ՑԱՆՔՍԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ |
19.11.2018 |
Հանրապետությունում, 2018թ. նոյեմբերի 19-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 49219.2 հա հերկ, որից ցանվել է հացահատիկ` 31585.2 հա (64.2 տոկոսը): Ըստ շրջանների աշնանացանի տվյալները հետևյալն են. Ասկերանի շրջանում ՝9653.3 հա հերկ և 6438.0 հա ցանք, Հադրութի շրջանում`9800.0 հա հերկ և 6944.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում՝ 5687.0 հա հերկ և 2911.0 հա ցանք, Մարտունու շրջանում`11237.2 հա հերկ և 5013.9 հա ցանք, Շահումյանի շրջանում`133.7 հա հերկ և 127.3հա ցանք, Շուշիի շրջանում`146.0 հա հերկ և 146.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում`12562.0 հա հերկ և 10005.0 հա ցանք: |