ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԱՀ-ՈՒՄ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԱՀ-ՈՒՄ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
23.11.2018
Արդյունաբերություն:  2018թ. հունվար-հոկտեմբերին հանրապետությունում թողարկվել է 99724.0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2017թ. հունվար հոկտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 133.5 տոկոս: 
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 57.7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 20.3 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 21.5 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 0.5 տոկոս: 
Գյուղատնտեսություն: 2018թ. հունվար- հոկտեմբերին հանրապետությունում իրացվել է 822.7 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 3798.3 տոննա կաթ, 39920.5 հազ. հատ ձու: 2017թ հունվար- հոկտեմբերին նկատմամբ մսի և կաթի արտադրությունը նվազել են համապատասխանաբար` 4.3 և 3.2 տոկոսով, իսկ ձվի արտադրությունը աճել է 13.7 տոկոսով:
Շինարարություն: 2018թ. հունվար-հոկտեմբերին հանրապետությունում իրականացվել է 35991.4 մլն. դրամի շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 1.0 տոկոսով
 
 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)