ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ |
06.12.2018 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սպառողական գներ: 2018թ. նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ ԱՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.7 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 1.7 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0.3 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.4 տոկոսով,:
Սպառողական գների հավելաճը 2008-2018թթ. նոյեմբերին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2018թ. նոյեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 99.2 տոկոս, Ասկերանում՝ 98.9 տոկոս, Հադրութում `98.2 տոկոս, Մարտակերտում՝ 98.3 տոկոս, Մարտունիում՝ 97.4 տոկոս, Շուշիում՝ 97.8 տոկոս, իսկ Բերձորում՝ 97.0 տոկոս: 2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.3 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 100.7 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.4 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 97.9 տոկոս: |