ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵՐԿԻ ԵՎ ՑԱՆՔՍԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ |
11.12.2018 |
Հանրապետությունում, 2018թ. դեկտեմբերի 11-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 60780.3 հա հերկ, որից ցանվել է հացահատիկ` 51417.2 հա (84.6 տոկոսը): Ըստ շրջանների աշնանացանի տվյալները հետևյալն են. Ասկերանի շրջանում ՝11323.2 հա հերկ և 9648.2 հա ցանք, Հադրութի շրջանում`14500.0 հա հերկ և 13643.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 5929.0 հա հերկ և 4476.0 հա ցանք, Մարտունու շրջանում`14292.4 հա հերկ և 9422.3 հա ցանք, Շահումյանի շրջանում`133.7 հա հերկ և 132.7 հա ցանք, Շուշիի շրջանում`146.0 հա հերկ և 146.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում`14456.0 հա հերկ և 13949.0 հա ցանք: |