06.02.2019 |
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2019թ. փետրվարի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 167841.7 մլն դրամ, 2018թ. փետրվարի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 12.4 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 0.3 տոկոսով:
Վարկերի 0.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, 2018թ. փետրվարի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 27.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 19.5 տոկոսով:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 47.5 տոկոսը,2018թ. փետրվարի 1-ի համեմատությամբ նվազել է 6.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել է 1.5 տոկոսով:
2019թ. փետրվարի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 111080.2 մլն դրամ, 2018թ. փետրվարի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 10.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 2.3 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.6 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.9 տոկոսը` նպատակային ավանդները:
|