ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2010թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2010թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
17.01.2011

2010թ. դեկտեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 220երեխա` 2009թ. դեկտեմբերին ծնված 227 երեխայի փոխարեն:
Հաշվետու ամսում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 132 մարդ, 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ ավելացել  է  5  մարդով:
2010թ. դեկտեմբեր ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 88 մարդ և 2009թ.  դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է 12  մարդով:             
2010թ. դեկտեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 179, ինչը 25-ով ավել է 2009թ դեկտեմբեր ամսում գրանցված ամուսնությունների թվից, ամուսնալուծությունների թիվը 2010թ. և 2009թ. հաշվետու ամսում կազմել է համապատասխանաբար 10, 11:
2010թ դեկտեմբեր ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 120  մարդ, իսկ մեկնողների թվաքանակը` 34 մարդ, նախորդ  տարվա  դեկտեմբերի  համապատասխանաբար  93 մարու  և  24 մարդու փոխարեն: